Քերոբյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկ...
Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Քննարկվել են հայ-շվեդական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրի միջև օդային ուղիղ հաղորդակցության կազմակերպման հնարավորություններին։