Քելլոգը հայտնել է Ուկրաինայում եվրոպական և բր...

ԱՄՆ-ն քննարկում է Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Լեհաստանից ուժեր տեղակայելու հարցը Դնեպրից արևմուտք՝ ուկրաինական կարգավորման շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Քիտ Քելլոգը։

«Մենք խոսում ենք կայունության ուժերի մասին: Սա այն ուժն է, որը կոչվում է E3, բայց իրականում այն ​​այժմ E4 է, քանի որ խոսքը վերաբերում է բրիտանացիներին, ֆրանսիացիներին, գերմանացիներին ու նաև լեհերին: Այդ ուժը գտնվում է Դնեպր գետից արևմուտք, ինչը նշանակում է, որ այն շփման գոտուց դուրս է», - ասել է Քելլոգը: