Դեռևս խաղում ենք ընդդիմության դաշտում «свой-чужой» խաղը: Այս մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Վայ, սա իմ քաղբանտարկյալն է, վայ սա, իմ քաղբանտարկյալը չի: Լուսաբանման մեջ ենք խաղում, խոսույթի մեջ ենք խաղում: Կներեք, անգամ այսօր այստեղ միկ քիչ խաղացինք: Դրա համար ես անուններ չեմ տալու»,- ասել է Աշոտյանը:
Անդրադառանլով քաղբանտարկյալներին՝ նշել է, որ դրանք անձնական պատմություններ չեն, այլև՝ քաղաքական հիվանդության ախտորոշում:
Նրա խոսքով՝ Հայաստանը, որ թանգարան էր բաց երկնքի տակ, այսօր բանտ է բաց երկնքի տակ:
«Անարդար է, որ այս ամեն ինչը դեռևս մեզ հետ կատարվում է, և անարդար է՝ մարդիկ, ովքեր այս ամեն ինչը բերել են մեր գլխին, դեռևս իրենց քաղաքական պատիժը ՝ իշխանազրկումը չեն ստացել»,- ընդգծել է Աշոտյանը:



