Քաղաքապետի եղբայրը վիրավորել է Նիկոլ Փաշինյան...

Hraparak.am-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը միջադեպ է տեղի ունեցել Մարմարաշեն համայնքում։  

Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանը, որի նկատմամբ 2018 թվականի հեղափոխության օրերին քրեական գործ էր հարուցվել, վիճել է ԵԿՄ Մասիսի տարածքային կառույցի նախագահ Սայեն Հայրապետյանի հետ։ Վեճը սկիզբ է առել սրճարաններից մեկում, այնուհետեւ տեղափոխվել Մասիս քաղաք։


Բանն այն է, որ, երբ Գոռ Համբարձումյանը սկսել է դեմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանին, վիրավորական արտահայտություններ անել նրա հասցեին, Հայրապետյանն էլ լսելով այդ խոսքերը, որոշել է կանգնել վարչապետի «թասիբին», եւ սկսվել է կռիվ։ 

Բանը հասել է նրան, որ քաղաքապետի եղբայրը գազային ատրճանակ է կիրառել։ 

Ըստ լուրերի՝ Սայեն Համբարձումյանը առաջիկա ընտրություններին աշխատելու է Փաշինյանի համար եւ լծվելու է իշխանության օգտին ձայներ ապահովելու գործին։