Քաղաքապետարանի աշխատակիցը միացել է համաժողովր...

Այսօր մեր արժանապատիվ քաղաքացիների շնորհիվ փակվել է 48 փողոց. Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ իրազեկման ակցիա է իրականացվել ետրոպոլիտենի տարբեր կայարաններում, Վայոց Ձորի մարզում։

«Մեր արժանապատիվ 300 քաղաքացու «բախտ է վիճակվել» բերման ենթարկվել»,-ասաց նա։

Դանիելյանը նշեց, որ Վայոց Ձորից ավտոերթով գալիս են, միանան շարժմանը։  

«Քիչ առաջ մեր արժանապատիվ, հայրենատեր քաղաքացիներից մեկը՝ քաղաքապետարանի աշխատող, դուրս է եկել ու միացել է համաժողովրդական շարժմանը, տարոսը մնացածին»,-ասաց նա և նշեց, որ բերման են ենթարկվել նաև Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը, պատգամավորներ։