
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` տեղեկացնելով, որ քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան:
«Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով:
Մայիսի 8-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով:
Երևանի՝ որպես համայնք ձևավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումն է:
Ի դեպ, համայնքային պաշտոնյաների աշխատավարձերի չափը որոշվում է օրենսդրությամբ սահմանված գործակիցներով»,- գրել է Հակոբ Կարապետյանը: