
«Ըստ էության՝ մենք տեսնում ենք ներիշխանական որոշակի պրոցեսներ, և քաղաքական գնահատական տալու համար պետք է բացվեն հայտարարությունները, որոնք հնչեցին էս երկու օրը։ Առայժմ բացված չէ բուն իմաստը այս հայտարարությունների»։
ԱԱԾ տնօրենի ազատման վերաբերյալ հարցին այսօր այսպես պատասխանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Նրա կուսակից Իվետա Տոնոյանն էլ ավելացրեց, որ առայժմ միայն ակնարկներ են հնչում, որոնց վրա հիմնված հայտարարություններ իրենք չեն անի։