Քաղաքացիները ԱԱԾ–ին, դատախազությանը եւ մյուս...

Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ Դատախազության դիմաց տեղի է ունենում ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։

Ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայր, որտեղ տեղի է ունենում Բագրատ սրբազանի և 17 քաղբանտարկյալների հերթական դատական նիստը։​

«Մեր բոլոր քաղբանտարկյալները եկան ողջ աշխարհին ցույց տալու, որ հայ հասարակությունը չի համակերպվել ուրացման, դավաճանության, զիջման, պարտության քաղաքականության հետ, որ վարում է այս իշխանությունը»,- իր խոսքում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։