Քաղաքացին հայտարարել է, որ պատրաստվում է դանա...

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ օրը 14։50-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ ինքը պատրաստվում է դանակով կտրել իր վրա արձանագրություն կազմած ոստիկանության ծառայողի պարանոցը։

Պարզել են, որ ահազանգողը Վայոց Ձորի մարզի բնակիչ 35-ամյա Պապին Հ․-ն է։ Ոստիկանության Եղեգնաձոի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ահազանգի փաստով ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանի որոշմամբ՝ նշանակվել է ծառայողական քննություն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։