Քանի դեռ նախկին նախագահները մասնակցում են ընտ...

Քանի դեռ նախկին նախագահները մասնակցում են ընտրապայքարին, ընդդիմության միավորման հեռանկար չկա, որովհետև միշտ լինելու է նախկին, ներկա, միշտ լինելու է Նիկոլ Փաշինյանի ուժեղացում,  ասուլիսում ասել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

«Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրության, նա նախկին նախագահներից է ուզում դարձնել իրեն ընդդիմություն»,-ասել է նա:

«Թող նախկին նախագահները չմասնակցեն ընտրապայքարին և կտեսնեք, թե ինչպես ենք հեռացնում Փաշինյանին, ասել է Թաթոյանը»,-ավելացրել է Թաթոյանը: