Քանի՞ դավաճան է այդ պիտակին արժանացել և պատաս...

Նոր աչքովս ընկավ մի վերնագիր, որ այդ բանը ամբիոնից ասել է: Նրա յուրաքանչյուր խոսքը կեղծիք է, ճշմարտությունը 180 աստիճանով շուռ տալ է: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Ասել է, ով որ չկրակելու հրաման է տվել, դավաճան է, Սյունիքում մայիսին կատարվեց ՀՀ ինքնիշխան տարածքի զավթում, այն ժամանա՞կ էլ չկրակելու հրաման տվողները դավաճան էին: Քանի՞ դավաճան է այդ պիտակին արժանացել և պատասխանատվության ենթարկվել»,-ասաց նա: