Քաբուլի օդանավակայանը դադարեցրել է քաղաքացիակ...

Քաբուլի՝ Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանը դադարեցրել է քաղաքացիական թռիչքների սպասարկումը: Այս մասին ասվում է ավիահանգույցի ղեկավարության տարածած հայտարարության մեջ։

Քաղաքացիներին խնդրել են ձեռնպահ մնալ օդանավակայան ժամանելուց:

«Տեղեկագրում Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանը կոչ է արել հանրությանը չխուժել հրապարակ՝ թալանը կանխելու համար, և ներկայումս օդանավակայանից քաղաքացիական թռիչքներ չկան»,- հայտարարությունից մեջբերում է կատարում Tolo News-ը:

Բացի այդ, նշվում է, որ դադարեցվել են նաև բոլոր կոմերցիոն թռիչքները։

Reuter-ը, հղում անելով ականատեսներին, հայտնում է օդանավակայանի տարածքում 5 զոհի մասին։ Նրանց մահվան հանգամանքները հայտնի չեն, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ բազմությունը ներխուժել է թռիչքուղի, սկսվել է հրմշտոց, իսկ ամերիկացի զինվորականները ստիպված օդ են արձաել նախազգուշական կրակոցներ։