Քաբուլի օդանավակայանում օդանավների շասսիներից...

RT լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քաբուլի օդանավակայանում օդանավների շասսիներից կախվող տղամարդիկ նրանք են, որոնց թալիբների օրոք սպառնում է անխուսափելի դաժան պատիժը։ Դրանք նրանք են, ովքեր ամերիկացիների հետ են աշխատել կամ ամերիկամետ կառավարության՝ թարգմանիչներ, միջին դասի խորհրդականներ, քլերկներ, զինվորականներ, լրագրողներ...Նրանք, ովքեր օգնել են, որպեսզի աստղա-շերտավոր դրոշն իրականացնի իր դժվար ձեւակերպված խնդիրները։ Այդ նրանք են ընկնում թռչող օդանավների ֆյուզլյաժներից չկարողանալով եղունգներով կառչել իրենց մի կողմ նեռած ամերիկյան ռազմական շարժակազմից։ Բարոյական դասը՝ մի օգնեք աստղաշերտավոր դրոշին։ Կօգտագործեն եւ դեն կնետեն»։