ՊՎԾ պետը իր ծանոթ-բարեկամներին պաշոնների է նշ...

ՀՀ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը իր սանիկին նշանակել է վարչության պետի տեղակալի պաշտոնին։ Այս մասին Politik.am-ին ասաց ՊՎԾ արդեն նախկին աշխատակից Կարո Ղուկասյանը։

Հիշեցենք, որ ավելի վաղ վերջինս ֆեյսբուքյան գրառմանբ հայտնել էր, որ ՊՎԾ ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հրամանով աշխատանքից ազատվել է. «Պատճառը հաստիքի կրճատումն է, չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը ինչքան ծանոթ-բարեկամ ունեն բերել են և տեղավորել գործի»,- գրել էր Ղուկասյանը։

«Հաստիքի կրճատման մասին ինձ ծանուցել են երկու ամիս առաջ: Տևական ժամանակ է՝ աշխատում էի գնումների վարչությունում որպես իրավախորհրդատու, սակայն գրանցված էր տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում։

ՊՎԾ ժամանակավոր պաշտոնակատարը իր ծանոթ-բարեկամներին է այլ պաշտոններում առաջադրում՝ սանիկին, վերջինս՝ նախկին աշխատակիցներին»,- ասաց Կարո Ղուկասյանը։

Նա նաև հիշեցրեց, որ Արգիշտի Քյարամյանը սանիկի նշանակման մասով մեկնաբանել էր, թե վերջինս լավ մասնագետ է: