
Կրեմլը մանրամասներ չի հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական նվերների մասին։ Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցի, մեկնաբանել է ռուս նկարչի վրձնին պատկանող դիմանկարն իբր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրելու մասին տեղեկությունները։
«Միակ բանը, որ կարող եմ ասել ձեզ, այն է, որ դա բացարձակապես անձնական նվեր էր, որը նախագահը տվել է իր ամերիկացի գործընկերոջը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Այն առնչությամբ, որ նվերն անձնական է, մենք չէինք ցանկանա որեւէ լրացուցիչ տեղեկություն տալ։ Դե, եթե ինքը՝ նախագահը, նպատակահարմար չհամարի ինքն այդ մասին երբեւէ պատմել»,- ավելացրել է Պեսկովը։