ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ՌԴ նախագահը բարձր է գնահատել Ալիևի անձնական ներդրումը Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում։ Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել ամուր բարեկամական հարաբերությունների համար և Ալիևին մաղթել առողջություն, երջանկություն և բարեկեցություն։