ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Պետդումայի և Դաշնության ժողովի կողմից հաստատված օրենքը, համաձայն որի՝ Ռուսաստանում ժամկետային զինվորական ծառայության զորակոչելու տարիքը կլինի 18-ից 30 տարեկանը։ ТАСС- ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում:
Նոր նորմերի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում զորակոչային տարիքի վերին շեմը բարձրացվում է երեք տարով՝ 27-ից մինչև 30 տարեկան։ Ընդ որում, ստորին շեմը մնում է անփոփոխ։
Օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։