ՌԴ փոխվարչապետ Վիտալի Սավելևն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «2025 թվականի առաջին օրերին» Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իրանի նախագահը ՌԴ էր այցելել նոյեմբերին՝ մասնակցելով ԲՐԻԿՍ գագաթնաժողովին: Կողմերը պայմանավորվել էին, որ Փեզեշքիանի՝ ՌԴ առանձին այցի շրջանակում կստորագրվի Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը: