Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշակի հարցերի: Քննարկվել է առաջիկա շփումների ժամանակացույցը», - նշել է մամուլի ծառայությունը:



