Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի և Հայաստնաի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ և եռակողմ բանակցությունների ավարտից հետո ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ կանի:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ։

«Մեր ադրբեջանցի և հայ ընկերների հետ երկխոսության ավարտից հետո երեկոյան նախագահ Պուտինը պատրաստվում է անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն անցկացնել»,-մասնավորապես ասել է Պեսկովը: