ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել է Ռուսաստանի Դաշնության եւ ՉԺՀ-ի համագործակցությունը գիտատեխնիկական եւ ինովացիոն ոլորտներում՝ երկու երկրների միջեւ համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Շնորհավորելով ռուս-չինական գիտատեխնիկական եւ նորարարական համագործակցության տարիների փակման արարողության մասնակիցներին եւ հյուրերին՝ երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այս միջոցառումների ընթացքում իրականացված համատեղ արդյունավետ աշխատանքն էլ ավելի կամրապնդի փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների միջեւ:
«Այս լայնածավալ, համապարփակ միջպետական նախագիծը լիովին ցույց տվեց գիտատեխնիկական եւ ինովացիոն ոլորտներում համագործակցության կարեւորությունը համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության շրջանակներում, որը գոյություն ունի Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ»,- ասել է ՌԴ նախագահն ուրբաթ Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: