Պուտինը մինչև սեպտեմբերի 30-ը երկարացրել է ՌԴ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 30-ը երկարացրել է Ռուսաստանում միգրանտների՝ առանց պատժամիջոցների, ժամանակավոր գտնվելու ժամկետը, հաղորդում Է Sputnik Ближнее зарубежье-ն: Այսպիսով՝

  • ՌԴ-ն օտարերկրացիներին չի վտարի մինչեւ սեպտեմբերի 30-ը, եթե նրանք իրավախախտումներ չեն կատարել:
  • Միգրանտներին կարելի է Ռուսաստանում գտնվել առանց փաստաթղթերի երկարաձգման՝ համապատասխան պետության հետ սահմանների բացումից հետո մինչև 90 օր:
  • Մինչեւ սեպտեմբերի 30-ը օտարերկրացիները կարող են դիմել ՆԳՆ՝ իրենց իրավական վիճակը կարգավորելու համար:
  • Հունիսի 16-ից դադարեցվել են ՌԴ-ում օտարերկրացիների ժամանակավոր գտնվելու ժամկետները եւ ժամանակավոր կացության թույլտվությունների գործողության ժամկետները: