Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Բաքու տեղի կունենա...

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 15-ին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Նա կմասնակցի Բաքվում կայանալիք Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության գագաթնաժողովին։

Նշենք, որ այցը տեղի է ունենում երկրների միջև լարվածության ֆոնին, որն առաջացել է ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի սահմանումից հետո։