Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Լեռնայի...
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղեկացրել է Ղարաբաղում հրադադարն ապահովելու համար ռուսական կողմի ձեռնարկած միջոցների մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
 
«Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է հրադադարի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցները», - ասված է հաղորդագրությունում։