Պուտինը հայտնել է, որ Փաշինյանի հետ քննարկել...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթաժողովում հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հակիրճ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցերը, այդ աշխատանքը կշարունակվի պաշտոնական հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է РИАН-ը։

«Մենք արդեն կարճ մտքեր փոխանակեցինք վարչապետի (Փաշինյանի) հետ։ Այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք»,- ասել է Պուտինը։

Նշենք, որ հանդիպումը չի հեռարձակվում եւ փակ է լրատվամիջոցների համար։