Հիմա մենք պայքարում ենք, որպեսզի Ռուսաստանի Դաշնության մշակույթը չջնջվի պատմությունից, սա պատերազմի դաշտն է մեծ պատմական Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այն մարտադաշտը, ուր ճակատագիրն ու պատմությունը մեզ կանչել են, մեր ժողովրդի, պատմական մեծ Ռուսաստանի, գալիք սերունդների, մեր երեխաների, թոռների ու ծոռների մարտադաշտն է։ Մենք պետք է պաշտպանենք նրանց ստրկացումից, հրեշավոր փորձարկումներից, որոնք ուղղված են նրանց միտքն ու հոգին հաշմանդամ դարձնելուն: Այսօր մենք պայքարում ենք, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի, որ Ռուսաստանը, մեր ժողովուրդը, մեր լեզուն, մեր մշակույթը կարելի է խլել ու ջնջել պատմությունից»,- ասել է Պուտինը Ռուսաստանի կազմ նոր տարածքներ մուտք գործելու մասին համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ։