Պուտինը և Մոդին քննարկել են Ալյասկայում Թրամփ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ալյասկայում ՌԴ նախագահի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։

«Հնդկաստանը մշտապես կոչ է արել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին», - նշել է Հնդկաստանի վարչապետը։

Պուտինի հետ զրույցից հետո նա նշել է, որ անհամբեր սպասում է նրա հետ հանդիպումների շարունակմանը առաջիկա օրերին։