Պուտինը Էրդողանի հետ հանդիպմանը ընդգծել է ԼՂ...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սոչիում  իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխզիջումային որոշումների անհրաժեշտությունը: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Եվ, իհարկե, խոսքը գնում էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին։  Ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանազատման եւ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ», - պատմել է  Պեսկովը:

Առաջնորդները պայմանավորվել են նոր հանդիպման մասին մինչև տարեվերջ: