Պուտինը Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդների հ...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել օտարերկրյա առաջնորդների հետ։ Հիմնական թեմաներն են եղել երկկողմ հարաբերությունները և միջազգային օրակարգը։

Չինաստանի նախագահի հետ բանակցությունների առանցքային հարցերն էին նոր տնտեսական նախագծերը և անվիզա ռեժիմը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այսօրվա հանդիպումն այս տարվա ընթացքում առաջնորդների երկրորդ առերես շփումն էր։ Ինչպես ավելի ուշ հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, նրանք քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ամբողջ ծավալը, ինչպես նաև կարճ կարծիքներ են փոխանակել միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ և անդրադարձել ուկրաինական հարցին։

Հնդկաստանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում Պուտինը շնորհակալություն է հայտնել Մոդիին երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը ցուցաբերած անձնական ուշադրության համար։ Իր հերթին, Մոդին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի այցը ԲՐԻԿՍ գագաթաժողով կուժեղացնի երկկողմ համագործակցությունը։

Մոդին նաև աջակցել է ուկրաինական բանակցային ուղղությամբ տարվող դիվանագիտական ջանքերին։