ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Մեծ կանիոն պարկում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով պարկի ներկայացուցիչներին։
«Առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս տասնյակից ավելին անհետ կորել այն բանից հետո, երբ հանկարծակի հեղեղները ողողել են Մեծ կանիոնի հեռավոր շրջանը»,- նշում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ ազգային պարկի ծառայության գնահատմամբ՝ 15 մարդ համարվում է անհետ կորած։ Պարկի վարչությունը շարունակում է որոնողական աշխատանքները։
Կոլորադո գետի վրա նավագնացությունը դադարեցվել է լեռնային ապարների լողացող բեկորների վտանգի պատճառով։
Պարկում ջրհեղեղի պատճառ կարող էր դառնալ կտրուկ բարձրության տարբերությամբ քարքատոտ շրջանում մեծ քանակությամբ տեղումների կտրուկ թափվելը։



