Անկարան պատրաստել է Սև ծովում նավարկության անվտանգության բարելավման առաջարկներ և դրանք քննարկում է Մոսկվայի և Կիևի հետ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Սև ծովում նավերի վրա հարձակումները կարող են հանգեցնել հացահատիկի համաշխարհային գների 10-12%-ով աճի, երկուշաբթի օրը հաղորդել է «Էկոնոմիմ» թերթը՝ հղում անելով թուրք գործարարների ներկայացուցիչներին։
«Ներկայիս իրավիճակը վնասում է համաշխարհային պարենային անվտանգությանը։ Մենք մի շարք երկրներից ստանում ենք լուծում գտնելու խնդրանքներ։ Մենք ունենք որոշ առաջարկներ, և մենք դրանք քննարկում ենք կողմերի (Մոսկվայի և Կիևի՝ խմբ.) հետ», - ասել է Ֆիդանը երկուշաբթի օրը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան պահպանում է կապերը Մոսկվայի և Կիևի հետ Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ։



