Բրյանսկի մարզում տեղի ունեցածը ահաբեկչություն է, հարձակվողները կրակել են քաղաքացիական մեքենայի վրա՝ տեսնելով, որ այնտեղ երեխաներ կան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով արտակարգ դրությունը Ուկրաինային սահմանակից տարածաշրջանում, փոխանցում է РИА Новости-ն։
«Այսօր նրանք հերթական ահաբեկչությունն են իրականացրել, ներթափանցել սահմանային տարածք և կրակ բացել խաղաղ բնակչության վրա։ Տեսել են, որ քաղաքացիական մեքենա է, տեսել են, որ խաղաղ բնակիչներ ու երեխաներ են նստած, բայց նրանք կրակ են բացել նրանց վրա»,- ասել է Պուտինը։