Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բահրեյնի Համադ բեն Իսա ալ Խալիֆա թագավորը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հակամարտության կարգավորումը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ընդգծվել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրադրության քաղաքական-դիվանագիտական շուտափույթ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը՝ լիովին հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը», - նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ղեկավարները հաստատել են իրենց տրամադրվածությունը առևտրատնտեսական, ֆինանսական-ներդրումային և մշակութային-հումանիտար բնագավառներում համագործակցության ամրապնդման հարցում։



