Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ ՌԴ նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։
Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակի վրա։
Կողմերը իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Սիրիայի օրինական իշխանությանը և տարածքային ամբողջականության։ Ինչպես նաև ընդգծվել է Թուրքիայի մասնակցությամբ «Աստանայի ձևաչափի» շրջանակներում ջանքերի համակարգման կարևորությունը: