Պուտինն ու Ալիևը կքննարկեն ԼՂ-ի և ռուս խաղաղա...

Հոկտեմբերի 12-ին նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի և ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը՝ ներառյալ նրանց հետագա օգտագործման հնարավորությունը՝ ղարաբաղցի հայերի հնարավոր վերադարձն իրենց բնակության վայրն ապահովելու համատեքստում, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրանք կլինեն Ղրղզստանում, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։