Պուտինն Ալյասկա մեկնելուց առաջ ժամանել է Մագա...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանգառ է կատարել Մագադանում, նախքան Ալյասկա ժամանելը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար: Աշխատանքային այցի ընթացքում նա կայցելի «Օմեգա-Սի» ձկան յուղի վերամշակման գործարան, կզննի նախագահական մարզահամալիրը և Մայակ պարկի մշակութային-հասարակական կենտրոնը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ինչպես նաև երկու երկրների միջև անվտանգության և տնտեսական համագործակցությունը։ Բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին Անքորիջում։