Պուտինի և Թրամփի նոր զրույցի պլաններ դեռևս չկ...

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր զրույց դեռ չի նախատեսվում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Դեռևս նման պլաններ չկան», – ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք երկու առաջնորդների միջև նոր խոսակցություն է նախատեսվում՝ հաշվի առնելով Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի աննախադեպ  հարձակումները Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա և բանակցությունների նոր փուլի ակնկալիքը Ստամբուլում:

Մայիսի 19-ին Պուտինն ու Թրամփը երրորդ հեռախոսազրույցն են ունեցել տարեսկզբից ի վեր։ Դրա ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և ուկրաինական կարգավորումը, մասնավորապես՝ Մոսկվա-Կիև հուշագրերի գաղափարը, որը կսահմանի կողմերի տեսակետները հրադադարի պայմանների վերաբերյալ։

Մինչ այդ ՌԴ և ԱՄՆ նախագահները խոսել են փետրվարի 12-ին և մարտի 18-ին, անդրադարձել են նաև Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Ուկրաինայի կարգավորման տարբեր ասպեկտներին։