Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը՝ ՌԴ նախագահի Չինաստան կատարելիք այցի ընթացքում, դեռևս չի քննարկվում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այժմ նման քննարկումներ չկան»,- պատասխանել է նա համապատասխան հարցին: Նշենք, որ Պեկին կատարած պաշտոնական այցի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը այս տարվա առաջին կեսում կայցելի Չինաստան: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 14-15-ը Չինաստանում կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:



