ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ցանկացած շփում նպաստում է երկու երկրների հարաբերությունների ընդլայնման համար նոր ազդակի ստեղծմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղրորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Երկու պետությունների ղեկավարների ցանկացած հերթական շփում նպաստում է հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման համար նոր, հավելյալ ազդակի ստեղծմանը»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի սպասվող այցը Չինաստան։
Հիշեցնենք, որ Պուտինը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հրավերով մայիսի 19-20-ը պաշտոնական այցով մեկնելու է Չինաստան:



