Պուտին. Ռուսական շուկան լքած արևմտյան ընկերու...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի վտարել արեւմտյան ընկերություններին իր շուկայից, գրում է Коммерсант-ը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ իրենց համար հեշտ չի լինի վերադառնալը, քանի որ ռուսական բրենդներն արդեն զբաղեցրել են իրենց ազատած խորշերը։

«Հարցը վերաբերում է ոչ թե մեզ, այլ այն քաղաքական որոշումներին, որոնք ընդունվում են Եվրահանձնաժողովի մակարդակով և առանձին եվրոպական երկրներում»,- ասել է նա ՎՏԲ-ի «Russia Calling!» ֆորումի լիագումար նիստում։

ՌԴ նախագահի խոսքով, արևմտյան ընկերությունների տեղը արագորեն գրավում են այլ երկրների ձեռնարկությունները, բացի այդ, ներմուծման փոխարինումն իրականացվում է ռուսական ապրանքներով։ Սակայն Պուտինը հավելել է. «Մեր դռները բաց են»։