Պուշկինի վրա արագ սննդի մի կետ կա, գիշերները...

Ինձ հետաքրքրում է առևտրի և հանրային սննդի օբյեկտների առանց թույլտվության ժամը 24:00-ից հետո աշխատելու հատվածը ես բազմաթիվ բողոքներ ենք ստանում մասնաավորապես Պուշկին փողոցի արագ սննդի մի կետի վերաբերյալ, որտեղ անընդհատ ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում գիշերային ժամերին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա շարունակեց. «Բնակիչները հիմնականում շատ բողոքում են հենց այդ հատվածից: Ձեր ուշադրություն ուզում եմ գրավել տվյալ սննդի օբյեկտի և առհասարակ այդ հատվածում միջավայրի վրա:

Կարծում եմ՝ եթե նույնիսկ այդ թույլտվությունը նախկինում տրվել է, այլևս չպետք է տրվի, որովհետև չի կարող անընդհատ այդ, այսպես ասած, այդ միջավայրը, այդ բնակելի հատվածում ամբողջ գիշեր մնալ: Եթե հետագայում էլ, Աստված մի արասցե, շարունակեն գործել առանց թույլտվության, համապատասխան միջոցներ ձեռնարկեք»: