Փողոցում հայհոյող ու տղաներին ծեծող տրանսվեստ...

Երեկ համացանցում երկու մասով մի քանի օրվա վաղեմությամբ տեսանյութ էր տարածվել։  Ոստիկանությունից հայտնում են, որ դրանցից մեկում երևում է, որ մի խումբ անձինք վիճաբանում են միմյանց հետ՝ անհանգստություն պատճառելով հարևանությամբ բնակվողներին:

Մյուսում երևում է, որ անձինք զազրախոսում են ոստիկանության ծառայողների հետ, իսկ պարեկային մեքենայի հեռանալուց հետո տալիս են սեռական բնույթի հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Նշված դեպքով ոստիկանությունում հաղորդում կա։ Խուլիգանության հատկանիշներով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։

Կան բերման ենթարկվածներ։

ՀՀ ոստիկանությունը հավուր պատշաճի իրականացնում է հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված իր գործառույթները։