Porsche-ը Boeing-ի հետ համատեղ մշակում է թռչո...

Գերմանական Porsche ավտոարտադրողը և ամերիկյան ավիացիոն հսկա Boeing ընկերությունը համատեղ նախագծելու են անձնական օգտագործման էլեկտրական թռչող մեքենաներ: Դրանց վերաբերյալ տեխնիկական մանրամասները դեռևս հայտնի չեն:

Porsche-ի կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքային  ավիացիոն շուկան նոր թափ կստանա 2025 թվականից հետո: Այդ ժամանակ մեգապոլիսները կլցվեն օդային տրանսպորտային միջոցներով:

Առաջին փուլում Porsche-ը կհամագործակցի Boeing-ի դուստր ձեռնարկության՝ Aurora Flight Sciences-ի հետ: Հունվարին Aurora-ի թիմն անցկացրել է ինքնավար ուղևորատար անօդաչուի ուղղահայաց թռիչքի և վայրէջքի առաջին փորձարկումները: