Փորձում եք մի համակարգ թանկացնել, որտեղ առկա են բազմատեսակ խնդիրներ և թերություններ։ Այս մասին դիմելով քաղաքային իշխանությանը հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։
«Չկա տրանսպորտային համակարգ, չկա արժանապատիվ ուղևորափոխադրում։ Փոխարենը ունենք մեկ ոտքի վրա կանգնած, կամ իրար գիրկ նստած ուղևորներ, ժամանակացույցի բացակայություն, վճարման համակարգերի հաճախակի խափանումներ, TelCell-ի վատ գործարկում, որի արդյունքում շատ դեպքեր ունենք, որ TelCell վճարում կատարելիս, գումարները գանձվում են, բայց ուղևորատոմս չի ստացվում։ Սա էլ թալանի մեկ այլ գործիքակազմ է»։



