«Կրթական ոլորտում նախագծեր չենք առաջարկվել, մենք մեր կողմից նախագծեր կառաջարկենք, իսկ այն իրագործելու և մեխանիզմների մշակման գործառույթը կախված է «Իմ քայլի» մեր գործընկերներից, քանի որ նրանք բացարձակ մեծամասնություն են»,- Երևանի ավագանու նախընտրական խոստումները՝ կրթական ոլորտում, մեկ տարվա հաշվետվություն քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։
Մարիկյանը անդրադարձավ նաև առողջապահական ոլորտի խնդիրներին՝ իր անվստահությունը արտահայտելով դրանց նկատմամբ․
«Մեր պոլիկլինիկաների գրեթե մեծամասնությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, դեռ խորհրդային շրջանից ժառանգած սարքավորումներ, մասնագետները ոչ լիարժեք են վերապատրաստված, քանի որ ցանկացած գիտաժողովի կամ կանֆերանսի մասնակցելը բավական թանկ հաճույք է, և ամեն բուժաշխատող չի կարող իրեն նման բան թույլ տալ։ Այս պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի Երևանի քաղաքապետերանը և մեխանիզմներ մշակի։
Մանրիկյանը նաև նշեց, որ պոլիկլինիկաներին դիմող ազգաբնակչության պակաս հոսք կա, քանի որ ազգաբնակչությունը այդտեղի բժիշկներին չի վստահում։



