Փոխնախարարներ են նշանակվել

Գևորգ Մանթաշյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ, Ավետ Պողոսյանը՝ տեղակալ

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ավետ Պողոսյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: