ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտ...

ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը։ Այս մասին politik.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշենք, որ թշնամին այսօր տելեգրամ ալիքներով  տարածել է նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգում գերեվարված հայ զինվորներին։ Կադրերում չեն երեւում ադրբեջանցի զինծառայողների դմեքերը, ամենայն հավանականությամբ,  նույնականացումը բացառելու նկատառումներով: