ՊՆ-ն հրապարակել է Սոթքում զոհված զինծառայողնե...

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սոթքում զոհվածների անունները:

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված զինծառայողներն են՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը, Նարեկ Կարենի Պողոսյանը:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: