ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Յուրի Բրոյանի հարցով պարզաբանենք, որ ՀՀ ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած:
Ներկայումս ՀՀ ՊՆ-ն կողմից ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը: Դրանով առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար:
Մինչև նշված փոփոխությունների ընդունումը ՀՀ ՊՆ-ը իրավասու չէ կատարել այնպիսի գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով կամ համապատասխան հարաբերությունները սահմանող այլ նորմատիվ իրավական ակտերով»:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Զիծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ:
Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ»:
Այս գրառումից հետո Բրոյանի փաստաբանը politik.am-ի հետ զրույցում ասաց, որ ՊՆ-ն տեղյակ է եղել, որ Բրոյանը ծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել, վերջինիս դուրսգրման մասին տեղեկացել է մեկ շաբաթ առաջ, սակայն համապտասխան քայլեր չեն ձեռնարկվել:
«Տեղեկացել էի, որ վստահորդիս դուրսգրմանը մի քանի օր է մնացել, և մեկ շաբաթ առաջ այցելեցի Նուբարաշենի քաղաքացիական հիվանդանոց, որտեղ գտնվում և բուժում էր ստանում իմ վստահորդ Յուրիկ Բրոյանը: Ըստ բժիշկների` նա այդտեղ չէր կարող բուժում ստանալ, այդ իսկ պատճառով էլ դուրս էր գրվում:
Քանի որ նա զինծառայող է և ինքնագլուխ չէր կարող դուրս գրվել և տուն գնալ, խնդրեցի նրան իրենց մոտ պահել, որպեսզի ՊՆ-ի հետ մեկտեղ կարողանանք այդ ամենը կազմակերպել, ռազամաբժշկական հանձնաժողովի հետ միասին որոշենք Բրոյանի` ծառայությանը պիտանի լինել-չլինելու հարցը:
Նախ խոսեցի իրեն բուժող բժշկի հետ, ով հայտնեց, որ վստահորդս պիտանի չէ ծառայելուն, և ոչ մի կերպ չի պատկերացնում նրա զինվորական ծառայությունը: Այս կապակցությամբ զանգահարել եմ ՊՆ, պատասխանը եղել է այն, որ Բրոյանի հետ կապված հարցին լուծում կտրվի, և ամեն բան կկզամակարեպիվի»,- հայտնեց փաստաբանը:
ԹԵև Պն-ն մեկ շաբաթ առաջ տեղեկացված է եղել, սակայն որևէ բան չի նախաձեռնել: Այսօր առաջավոտյան փաստաբանը զանգ է ստացել, թե պատրաստվում են հետախուզում սկսել Բրոյանի նկատամաբ, քանի որ գնացել են հիվանդանոց և տեսել, որ զինծառայողը այնտեղ չէ:
«Իրականում ամեն բան այլ է ներկայացվում, և ոչ էլ մայրն է նման բան ասել: Մորը կանչեն են, ասել որ Բրոյանին դուրս են գրում, մայրն էլ որդուն տուն է տարել: Փաստաթղթերը, եզրակացությունը, որ նա ծառայությանը պիտանի չէ, ուղարկվել է նախարարություն:
Ռազմական ոստիկանությունից նույնպես ահազանգ ստացա, սակայն խոսել եմ, իրավիճակը ներկայացրել, հասկացան, որ Բրոյանը հանցագործ չէ, ինչպես ՊՆ-ն է ներկայացնում»,- ասաց նա:
Հայարփի Սարգսյանը հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակից տեղեկացել է` Բրոյանը ռազմական ոստիկանություն չի տեղափոխվելու, այլ Մուրացանի հոսիպտալ, որտեղից նրան կտանեն ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին, որպեսզի ևս մեկ անգամ հաստատվի իր` ծառայությանը պիտանի չլինելու եզրակացությունը:
«Բավական չէ այն իրավիճակը, որ իրենք ստեղծել են վստահորդիս համար, այն, որ նրան զորամասում բռնության են ենթարկել, անդառնալի վնաս է կրել` հարց է կբուժվի՞ նա, թե` ոչ, հիմա էլ հետախուզում են հայտարարում, և Արծրուն Հովհաննիսյանը իրեն իրավունք է վերապահում նման հայտարարություն անել, որին լրացուցիչ կանդրադառնամ»,- ամփոփեց փաստաբանը:



