Ռազմական լրագրող Լեոնիդ Ներսիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Су-30СМ կործանիչների լուսանկարներ:
Նրա խոսքով, ինքնաթիռներն անցնում են վերջին ստուգումները՝ պատվիրատուին մատակարավելուց առաջ:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին:




